HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ

Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի  նախագահությամբ, օգոստոսի 26-ին անցկացվել է Արցախի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ, որի աշխատանքներին, մասնակցել են նաև Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները՝ առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

«Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են այն բոլոր խնդիրները, որոնց լուծման դեպքում հնարավոր է արձանագրել դրական տեղաշարժեր՝ վերը նշված ուղղություններում: Ըստ այդմ նախանշվել են իրականացվելիք աշխատանքների առաջնահերթությունները և սահմանվել դրանք կյանքի կոչելու հստակ ժամանակացույցեր»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter