HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության միջանկյալ հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության միջանկյալ հաշվետվությունը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

ANIF-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակում քննարկվող ներդրումային ծրագրերը: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են տարբեր ոլորտներում նախատեսվող մի քանի ներդրումային նախագծերի վերջնականացման աշխատանքները, ուսումնասիրության փուլում են մի շարք ծրագրերի առաջարկներ: Նշվել է, որ մշակվել են առաջարկներ ծրագրերի ուսումնասիրության մեթոդաբանության՝ չափորոշիչների, որոշումների կայացման, վերլուծության գործընթացի լավարկման վերաբերյալ:

Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային քաղաքականության շրջանակում ANIF գործունեության նպատակադրումներին և գործիքակազմին, պետություն-մասնավոր հատված համագործակցության ներքո ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Ներկայացվել են ներդրումների խթանմանը վերաբերող մի շարք գաղափարներ:

Վարչապետը նշել է, որ ANIF-ը տնտեսական հակաճգնաժամային քաղաքականության կարևոր գործիքներից է և հանձնարարել շարունակել աշխատանքը ներդրումային ծրագրերի ուղղությամբ:

Մեկնաբանություններ (1)

Anahit Ghazanchyan
Armenian National Interests Fund??? This is not translated as Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ... Ինչու՞ եք վախենում ԱԶԳԱՅԻՆ բառից...Or I am wrong in reading this abbreviation?....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter