HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին էլ առաջադրվեց

Քիչ առաջ թիվ 12-րդ ընտրատարածքում (Շենգավիթ, Էրեբունի) պատգամավորի թեկնածու է առաջադրվել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին' Տիգրան Տեր-Պետրոսյանը: Այս մասին «Հետքին» տեղեկացրին թիվ 12 ընտրատարածքային հանձնաժողովից:

Նշենք, որ Տիգրան Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ է եւ ղեկավարում է Կոնգրեսի Էրեբունու շտաբը: Նա ընտրապայքարի մեջ է մտնելու նույն տարածքում առաջադրված ԲՀԿ անդամ Լյովա Խաչատրյանի եւ «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ: Չի բացառվում, որ այս ընտրատարածքում այլ թեկնածուներ եւս առաջադրվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter