HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. մեկ մարդ մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 26-ին, ժամը 21։29-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած:

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 21-09» (վարորդ՝ Ռաֆիկ Խ․, ծնված 1997 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Ռուդիկ Ե․ ծնված 1957 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «ՎԱԶ 21-09» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ Ռաֆիկ Խ․-ն տեղում մահացել է։

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Ռաֆիկ Խ․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter