
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք»-ը կվիճարկեն դիմակ չկրելու համար տուգանքներ կիրառելու մասին որոշումը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում երեկ տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խմբի հերթական նիստը:
Ըստ աշխատանքային խմբի տարածած հաղորդագրության, «քննարկելով համավարակի հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը, գործազրկության և աղքատության հարաճուն տեմպերը, աշխատանքային խումբը որոշեց մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ»: Առաջիկայում այն Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
Աշխատանքային խումբը միաժամանակ որոշում է կայացրել դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու համար կիրառվող անհիմն տուգանքները և միջնորդել դատարանին՝ կասեցնելու Պարետի համապատասխան որոշումը:
«Հաշվի առնելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձանց հանցագործության մասին քերական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ բողոքը, աշխատանքային խումբը որոշեց դիմել դատարան՝ պարտավորեցնելով հարուցել քրեական գործ»,- ասված է երեք կուսակցությունների աշխատանքային խմբի տարածած հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել