
Կորոնավիրուսային հիվանդության 3 նոր վարակակիր՝ Արցախում
Արցախում օգոստոսի 27-ին նոր կորոնավիրուսային վարակ է հաստատվել 3 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 2-ը Մարտակերտ, իսկ 1-ը՝ Ճարտար քաղաքներից են: Նրանց մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 274 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 43 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9626 փորձանմուշի հետազոտություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել