HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արտակարգ դրությունը չերկարաձգելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց մի շարք օրենքներում

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 27-ին ընդունեց նախագծերի փաթեթ, որով փոփոխություններ և լրացումներ կկատարվեն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում։

«Նման դեպքերում օրենքների փաթեթը համապատասխան ժամկետներում ընդունելու դեպքում Հայաստանում մինչ սույն թվականի սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումներն ու սահմափակումները»,- հայտնեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Վարակիչ հիվանդությունների` Հայաստանի տարածք ներթափանցման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին։ Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման  լիազոր մարմնի առաջարկությամբ մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից համապատասխան վարչատարածքային միավորում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ տվյալ տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների գտնվելու վայրում, և կառավարության կողմից Հայաստանի ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետերում կամ համաճարակի գոտին երկու կամ ավելի մարզ ներառելու դեպքում։

Նախագծերի ընդունմամբ կսահմանվեն վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման բնագավառում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները, վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի տարածք ներթափանցման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների, համավարակների առաջացման դեպքում կարանտին սահմանելու, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված սահմանափակող միջոցառումներ սահմանելու, կիրառելու, Հայաստանի  տարածքում Միջազգային Առողջապահական (բժշկա-սանիտարական) Կանոնների պահանջներն ապահովվելու վերաբերյալ իրավակարգավորումներ և Հայաստանում վարակիչ հիվանդությունների առկայության բոլոր դեպքերում(բռնկումներ, համաճարակներև այլն) կկիրառվեն օրենքով սահմանված բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները:

Միաժամանակ, հարակից օրենքներով կնախատեսվեն պատասխանատվոթյան համապատասխան միջոցներ՝ կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված միջոցառումների կատարման ապահովման պահանջները խախտելու համար:

Վարչական դատավարության օրենսգրքում կլրացվի նոր գլուխ, որը վերաբերում է կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում իրավասու մարմինների կողմից ընդունված վարչական ակտերի, գործողության (անգործության) վիճարկման վերաբերյալ գործերի քննության կարգին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter