HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին

Օգոստոսի 27-ին Դաստակերտի քաղաքապետարանին հարակից կիսակառույց շինության առաջին հարկում փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին, ժամը 17։52-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին ժամը 14:00-ից Դաստակերտ քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Արմինե Մ-ն (ծնված 1986 թ) դուրս է եկել տնից և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ և քաղաքացիներ։

Օգոստոսի 23-26-ն իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter