HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը Լուկաշենկոյի խնդրանքով ստեղծել է իրավապահ մարմինների աշխատակիցներից բաղկացած ռեզերվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում ձևավորվել է իրավապահ մարմինների աշխատակիցների ռեզերվ, որն անհրաժեշտության դեպքում կարող է ուղարկվել Բելառուս։ Այդ մասին Պուտինը հայտարարել է «Россия» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքերով՝ ռեզերվը ձևավորվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով։ Պուտինը նշել է, որ դեռևս անհրաժեշտություն չկա ռուս ուժայիններին ուղարկել Բելառուս։ «Ռուսական ուժերը չեն կիրառվի մինչ այն պահը, երբ Բելառուսի ծայրահեղական տարրերը չեն անցնի սահմանը և չեն սկսի անկարգություններ»,- հավելել է ՌԴ նախագահը։

Նա նաև նշել է, որ Բելառուսում առկա քաղաքական ճգնաժամի ժամանակ Ռուսաստանն իրեն դրսևորել է առավել զուսպ և չեզոք, քան եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ օգոստոսի 15-ին հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը խոստացել է «համակողմանի օգնություն Բելառուսի անվտանգության ապահովման համար», որն իրականացվելու է Բելառուսի ՀԱՊԿ անդամակցության շրջանակներում։

Լուսանկարը՝ «ВГТРК»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter