HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առաջադրվել է Գագիկ Ծառուկյանի դեմ

Երեկ եւ այսօր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները եւս ընդունել են մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման դիմուները: Ինչպես «Հետքին» տեղեկացրին ԿԸՀ-ից, առայժմ ոչ մի կուսակցություն կամ դաշինք առաջադրվելու փաստաթղթեր չի ներկայացրել:

Երեւանի թիվ 3 ընտրատարածքում (Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք) առաջադրվել է ՕԵԿ փոխնախագահ, ԵՊՀ դասախոս Մհեր Շահգելդյանը:

Ինչպես տեղեկացրել էինք, թիվ 12 ընտրատարածքում (Շենգավիթ, Էրեբունի) այսօր առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին` Տիգրան Տեր-Պետրոսյանը:

Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում առաջադրվել է Արտաշատի թիվ 1 դպրոցի հանրապետական տնօրեն Կարինե Պողոսյանը: Նա ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի զարմուհին է:

Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքում առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրենի խորհրդական Վահագն Հակոբյանը: Նա ՀՀԿ անդամ է, սակայն ինքնառաջադրվել է:

Մարզի մեկ այլ՝ թիվ 23 ընտրատարածքում առաջադրվել են «Գրանգո-Շին» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Պետրոսյանն ու անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանը: Երկուսն էլ ինքնառաջադրվել են:

Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում առաջադրվել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նրա հետ պայքարելու է ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանը:

Մարզի թիվ 26 ընտրատարածքում առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել գյուղատնտեսության նախարարի օգնական, ՕԵԿ անդամ Տիգրան Ղալեչյանը: Նրա մրցակիցը լինելու է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Մելիք Մանուկյանը:

Կոտայքի թիվ 28 ընտրատարածքում Գագիկ Ծառուկյանի հետ ընտրապայքարի մեջ կմտնի «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի թիվ 10 տեղամասի պետ, անկուսակցական  Արմեն Ավդալյանը:

Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքում ինքնառաջադրվել է անկուսակցական, ձեռներեց Արմեն Մարտիրոսյանը, իսկ թիվ 30-ում՝ առաջադրվել է «Սզնի» ՍՊԸ-ի տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ Գառնիկ Սահակյանը:

Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքում առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյան, իսկ նրա կուսակից ընկեր, «Շիրակ» ֆուտբոլային թիմի ղեկավար Արման Սահակյանը` թիվ 34-ում:

Թիվ 36 ընտրատարածքում էլ փաստաթղթերն է ներկայացրել Մեղրաշեն համայնքի ղեկավար, ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter