HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ն նորից է ընդառաջել Թուրքիայից ու Չինաստանից հագուստ ներկրող բեռնափոխադրողներին

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մայիսի 13-ի նիստում Թուրքիայից և Չինաստանից հագուստի ներկրմամբ զբաղվող բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները ՏՄՊՊՀ-ին խնդրեցին հավելյալ ժամանակ տրամադրել՝ վարչական վարույթի նյութերին լիարժեք ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ էր հարուցել շուկայում գործող վերոնշյալ 4 ընկերության հանդեպ:

ՏՄՊՊՀ-ն արդեն մի քանի անգամ ընդառաջել է տնտեսվարողներին և լրացուցիչ ժամանակ տրամադրել՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով ծանոթանալու փաստաթղթերին:

«Ելնելով գործի հասարակական հնչեղությունից և կարևորությունից, Հանձնաժողովը որոշեց մեկ անգամ ևս ընդառաջել «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» և «ՍՕՀՕ» ընկերությունների ներկայացուցիչներին»,- հայտնում է ՏՄՊՊՀ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter