HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Կազմակերպված հանցավոր խումբը տարիներ շարունակ գողություններ է անում Երևանում՝ Inditex-ի հագուստի սրահներից

Ստորև ներկայացված տեսանյութում կատարվողը մեկն է այն բազմաթիվ դեպքերից, ինչը որ տեղի է ունենում Երևանում՝ իսպանական Inditex ընկերությանը պատկանող հագուստի սրահներում: Խմբի մեջ մտնում են Zara, Massimo Dutti, Pull and Bear, Bershka, Stradivarius և այլ հագուստի բրենդներ: Այս տեսանյութը տրամադրել է Inditex-ի անվտանգության աշխատակիցներից մեկը:

Արդեն տարիներ շարունակ կազմակերպված հանցավոր խմբի անդամները գողություններ են անում Inditex-ի խանութներից: Հիմնականում թիրախավորվում են «Դալմա Գարդեն մոլում» Zara և Massimo Dutti բրենդների սրահները: Հանցավոր խմբի անդամները ներխուժում են սրահներ, շատ հաճախ միայն տակնուվրա անում դասավորված իրերը, սպառնում և ահաբեկում են սրահների աշխատակիցներին, վեճի բռնվում անվտանգության աշխատակիցների հետ:

Գողացված ապրանքը ավելի ցածր գներով վաճառում են «սև շուկայում»:

Տուժողները բազմաթիվ դիմումներ և հաղորդումներ են ուղարկել իրավապահ մարմիններին, նույնիսկ երկու քրեական գործ կա հարուցված, սակայն այդ առումով որևէ դրական տեղաշարժ չկա, և քր. գործերի առկայությունը ոչ մի ազդեցություն չի գործում հանցավոր խմբի վրա, քանի որ նրանք շարունակում են գողությունները:

Առաջիկայում այս թեմայի վերաբերյալ առավել մանրամասն հրապարակում կունենանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter