HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բելառուսի ԱԳՆ-ն հավատարմագրումից զրկել է արտասահմանյան լրատվամիջոցների տասնյակ լրագրողների

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հավատարմագրումից զրկել է տասնյակ տեղական լրագրողների, որոնք աշխատում են արտասահմանյան լրատվամիջոցների համար։ Այդ մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Մոսկվայում «The Daily Telegraph»-ի թղթակից Նատալյա Վասիլևան։ Նրա խոսքերով՝ հավատարմագրումից զրկել են «Reuters» գործակալության, «Associated Press»-ի, «AFP»-ի, «Deutsche Welle»-ի և այլ լրատվամիջոցների լրագրողներին։ Ավելի ուշ, «Deutsche Welle»-ն հերքել է իր մասով տեղեկատվությունը։ Վասիլևան կարծում է, որ լրագրողներին կարող են ձերբակալել, եթե առանց հավատարմագրման ռեպորտաժներ անեն փողոցից։

Ինչպես հայտնում է բելառուսական «Tut.by»-ը, հավատարմագրումից զրկվել են նաև «BBC»-ի, «Ազատություն ռադիոկայանի», գերմանական ARD հեռուստաընկերության, ֆրանսիական RFI-ի լրագրողները։ «Tut.by»-ի հրապարակման մեջ նշվում է 17 լրագրողի անուն։

Վերը նշված լրատվամիջոցների լրագրողները սկսել են լքել Բելառուսը։ «ARD»-ի բելառուսական թղթակից Իլյա Կուզնեցովը հայտարարել է, որ իր գործընկերները հինգ տարով զրկվել են հավատարմագրումից և այդ ընթացքում չեն կարող վերադառնալ Բելառուս։ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ լրագրողները հավատարմագրումից զրկվել են երկրի անվտանգության խորհրդի տեղեկատվական անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությամբ։

Դեռ այս տարի կայացած նախագահական ընտրություններից առաջ Լուկաշենկոն քննադատել էր արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողների աշխատանքը, որոնք, ըստ նրա, «դրդում են զանգվածային անկարգությունների»։ «Չի կարելի սպասել ընտրազանգվածի համար պայքարի ավարտին։ Դուրս վռնդեք նրանց, եթե նրանք չեն հետևում մեր օրենքներին և կոչ անում մարդկանց դուրս գալ հրապարակ»,- նշել է Լուկաշենկոն։

Լուսանկարը՝ Sergei Gapon / AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter