HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը Բելառուսի նախագահական ընտրությունները համարում է կայացած

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ընդունում է Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները և համարում, որ դրանք կայացած են։ Այդ մասին նա նշել է «Россия 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք ելնում ենք նրանից, որ ընտրությունները կայացել են։ Մենք ճանաչել ենք դրանց լեգիտիմությունը։ Ես շնորհավորել եմ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ընտրություններում տարած հաղթանակի համար»,- հավելել է Պուտինը։

Խոսելով Բելառուսում կայացած ընտրությունների մասին՝ Պուտինը նշել է, որ աշխարհում «ոչինչ իդեալական չէ»։ «Ոչ քաղաքականության, ոչ տնտեսության և ոչ սոցիալական ոլորտի մեջ, որտեղ կուզեք։ Նույնիսկ բնության մեջ ոչինչ իդեալական չէ, չնայած, որ դա Աստծո կողմից ստեղծված ամենից կատարյալ բանն է»,- նշել է նա։ 

Պուտինը նաև նշել է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության հրաժարվելը մասնակցել Բելառուսի նախագահական ընտրությունների դիտորդական գործունեությանը, վկայում է այն մասին, որ դա նախապես մշակված դիրքորոշում էր։ «Բելառուսի իշխանությունները ԵԱՀԿ դիտորդական խմբին հրավիրել են ներկա գտնվել ընտրություններին։ Ինչո՞ւ նրանք չեն եկել։ Սա միանգամից այն միտքն է ծնում, որ արդեն իսկ մշակված էր այդ ընտրությունների նկատմամբ դիրքորոշումը»,- հայտարարել է Պուտինը։

Հիշեցնենք, Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2020 թվականի օգոստոսի 9-ին։ ԿԸՀ պաշտոնական տվյալներով՝ ձայների 80,1 %-ով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ Սվետլանա Տիխանովսկայան հավաքել է ձայների 10,2 %-ը։

Օգոստոսի 18-ին Տիխանովսկայայի կողմնակիցները ստեղծել են նոր ընտրությունների միջոցով երկրում իշխանության փոխանցման համակարգող խորհուրդ։ Բելառուսի իշխանություններն այս մարմինը համարում են հակասահմանադրական։

Ավելի վաղ, Պուտինը հայտարարել էր, որ Լուկաշենկոն իրեն խնդրել է ձևավորել իրավապահ մարմինների աշխատակիցների ռեզերվ, որն անհրաժեշտության դեպքում ուղարկվելու է Բելառուս։

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter