HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանն այցելել են Կաշենի լեռնահանքային համալիր

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Ն. Փաշինյանն ու ԱՀ նախագահն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց են կատարել համալիրում, ծանոթացել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին, ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին:

Նշվել է, որ «Բեյզ Մեթըլս»-ը հանդիսանում է Արցախի ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը, որի գործունեության արդյունքում մի շարք ոլորտներում իրականացվում են նաև տարբեր ծրագրեր: Տեղեկացվել է, որ արտադրությունն իրականացվում է բնապահպանական արդի չափանիշներին համապատասխան տեխնիկական սարքավորումներով:

Շրջայցի ավարտին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ընկերության ղեկավարները մանրամասն անդրադարձ են կատարել հանքանյութի արտադրության գործընթացին և արդյունաբերության ոլորտում ընկերության զարգացման հեռանկարներին:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter