HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բանակը պետք չէ «բոբո» սարքել

Ազգային ժողովի կիսադատարկ դահլիճում այսօր քննարկվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը: Կառավարության ներկայացրած օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 2012թ. մարտի 1-ին:

Օրենքի նախագծին դեմ են արտահայտվում խորհրդարանական ընդդիմության պատգամավորները: Նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը դեմ քվեարկեց առաջին ընթերցման ժամանակ:

«Ժառանգության» պատգամավորները խորհրդարանական մեծամասնությանը հիշեցրին 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն ու քննադատեցին զինված ուժերի ներգրավվածությունը հետընտրական իրադարձություններին: Ընդդիմությունը կարծում է, որ օրենքի նախագիծն այս տեսքով ընդունելու դեպքում չի բացառվում Մարտի 1-ի կրկնությունը, քանի օր օրենքով զինված ուժերը եւս մասնակցելու են հայտարարված արտակարգ ռեժիմի ընթացքում կատարվող գործողություններին:

Ավելի զգացմունքային էր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթը: Ըստ նրա՝ հնարավոր են իրավիճակներ, երբ հայ բանակի զինվորը ստիպված է լինելու կրակ բացել նույնիսկ իր հարազատների, ծնողների վրա:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ հանգստացրեց պատգամավորին` ասելով, թե «չի կարող պատահել, որ զինված ուժերն օգտագործվեն քաղաքական դրդապատճառներով»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պատգամավորներին եւ օրինագծի հեղինակնեին առաջարկեց դիմել Սահմանադրական դատարան, որպեսզի համոզվեն, թե արդյոք նախագիծը չի հակասում Սահմանադրությանը:

Առաջարկին ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե բանակը պետք չէ «բոբո» սարքել, քանի որ օրենքի նախագծի նպատակն ամենեւին էլ արտակարգ դրության դեպքում բանակի օգտագործումը չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter