HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա առթիվ։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ուղերձում ասված է.

«Հարգելի Սոորոնբայ Շարիպի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ղրղզստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Անկախության տարիներին բարեկամ Ղրղզստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության և միջազգային հեղինակության ամրապնդման գործում:

Համոզված եմ, որ մենք փոխադարձ ջանքերով այսուհետ ևս կշարունակենք զարգացնել մեր երկրների միջև համագործակցությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Հարգելի Սոորոնբայ Շարիպի, օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter