
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք։ Վարակակիրներից 5-ը՝ Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից են՝ նախորդ օրը Ստեփանակերտ քաղաքում հաստատված դեպքի շփման շրջանակից, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամամանակ իրականացված հետազոտության արդյունքում։ Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 295 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով նախօրեին կատարվել է 362 նմուշառում, իսկ առայսօր արված թեստերի ընդհանուր թիվը 10 897 է:
Մինչև օրս արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Մեկնաբանել