HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հինգ կանգառ վնասած անձի ինքնությունը պարզվել է

Օգոստոսի 31-ի գիշերը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հինգ կանգառ վնասած անձի ինքնությունը երեկ պարզվել է։ Տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեց ոստիկանությունը։

Երեկ ոստիկանության ծառայողները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան են այցելել, դիտել տարածքին կից շինությունների տեսախցիկները և պարզել կանգառները վնասած անձի ինքնությունը։

Տարածքի բնակիչների փոխանցմամբ՝ կանգառները վնասած անձը տղամարդ է, որն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ 

Թե որքան է գնահատվել հինգ կանգառներին հասցված վնասի չափը, ոստիկանությունից դեռևս չեն կարող հայտնել, սպասում են փորձաքննության ավարտին։ Դեպքի առթիվ ոստիկանությունում շարունակվում են նյութեր նախապատրաստվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter