HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Ֆիդանյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արա Ֆիդանյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Արա Ֆիդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասվում է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ Արա Ֆիդանյանը 2011 թվականից զբաղեցնում էր Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնը:

Լուսանկարը police.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter