Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հայաստանի տարածքում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել