HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». փնտրվում է նախընտրական հանգուցյալ

«Առավոտը» տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում պայքարելու են ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը և ոչ ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը, ում էլ սատարում է իշխող կուսակցությունը: Այս ընտրատարածքում ոչ պաշտոնապես մեկնարկած ընտրապայքարը հետաքրքիր փուլ է մտնում և արտառոց դրսևորումներ ունենում:

Սեյրան Սարոյանի ենթակաները շտաբում եղած մի խոսակցության ժամանակ շեֆին տեղեկացրել են, որ տեղացի ընտրողները դեռ հիշում են և տպավորված են Հակոբ Հակոբյանի՝ ժամանակին բաժանած օգնություններով, որոնցից մեկն էլ հանգուցյալների ընտանիքներին տրամադրված ֆինանսական աջակցությունն էր:

Ասում են՝ պաշտոնաթող գեներալը երկար մտածելուց հետո իր ենթականերին պատվիրել է. «Այ տղա, գնացեք մի մեռել գտեք, մենք էլ փող-մող տանք: Թե չէ՝ զահլես տարաք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter