HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». մի այլ կարգի սկզբունքայնություն

Հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ընդգրկվել է ՀՀԿ համամասնական ցուցակի ստորին՝ 100-102-րդ տեղերում, որովհետև դեմ էր քվեարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին:

«ՉԻ» - Փաստորեն, ՀՀԿ-ն չար կատակ է խաղացել Ռաֆիկ Պետրոսյանի գլխին: Փաստորեն, նա պատգամավոր կդառնա միայն այն դեպքում, եթե ՀՀԿ-ն մոտ 40 տոկոս ձայն ստանա: Իսկ ՀՀԿ-ն 40 տոկոս կարող է «ստանալ» միայն ահավոր կեղծիքների շնորհիվ, բայց այդ դեպքում էլ ժողովուրդը հաստատ փողոց դուրս կգա, և իշխանությունները ստիպված կլինեն կիրառել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը և բանակը դուրս բերել ժողովրդի դեմ:

Այսինքն՝ ստացվում է, որ Ռաֆիկ Պետրոսյանը մանդատ կստանա միայն այն դեպքում, եթե իշխանությունները կիրառեն այն օրենքը, որին ինքը սկզբունքորեն դեմ է:

Ի դեպ, հենց միայն այդ սկզբունքային դիրքորոշման համար արժեր, որ Ռաֆիկ Պետրոսյանը ՀՀԿ ցուցակի շատ ավելի բարձր տեղերում լիներ: Բայց Սերժ Սարգսյանին, ըստ երևույթին, այլ կարգի սկզբունքայնություն է դուր գալիս: Վախի աչքերն իսկապես մեծ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter