HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

200.000 դրամ տուգանք «Արգիճի» ՓՀԷԿ-ի նկատմամբ՝ ավել ջրառ կատարելու համար

«Արգիճի» ՓՀԷԿ-ը տուգանվել է 200.000 դրամով ջրօգտագործման թույլտվությամբ չնախատեսված ջրառ կատարելու համար։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը ստուգում է իրականացրել «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող «Արգիճի» ՓՀԷԿ-ում:

Ըստ տեսչության տարածած հաղորդագրութայն՝ ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2019 թվականի օգոստոս ամսին իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ չնախատեսված ջրառ, իսկ սեպտեմբեր ամսին՝ ավել ջրառ. խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

Նշանակվել է վարչական տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով:

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 168.840 ՀՀ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter