HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Գործարկվել է հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակ

2020 թվականի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն՝ Հայաստանը 193 երկրների ցանկում զբաղեցրել էր 68-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատ բարելավելով իր դիրքերը 19 կետով։ Ընդ որում, էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանն ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում։ Այս մասին կառավարության սեպտեմբերի 3-ի հերթական նիստին հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք ցանկանում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով է'լ ավելի խթանել քաղաքացիների նեգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում։ Այս առումով ուզում եմ տեղեկացնել, որ գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցային կառվարման ևս մեկ կարևոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը։ Սա change.org հարթակի հայկական տարբերակն է։ Հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ գրություն է, որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ կամ էլ կոնկրետ պետական, տեղական և ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների շտկման կամ գործունեության բարելավման մասին հաղորդում»,- հայտնեց Տիգրան Ավինյանը։

Ըստ փոխվարչապետի՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը հնարավորություն է տալու էլեկտրոնային եղանակով ներկայացնել անհատական և կոլեկտիվ հանրագրեր, աջակցել ներկայացվող նախաձեռնություններին, հետևել հանրագրի ընթացքին և էլեկտոնային եղանակով ստանալ հանրագրի պատասխանը։

Հիշեցնենք, որ նիստն այս անգամ վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը գտնվում է արձակուրդում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter