HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորների հեռավար քվեարկության նախագծի քննարկումը հետաձգվեց. հեղինակներն ուզում են շրջանառությունից հանել այն

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգից հանվեց պատգամավորների հեռավար քվեարկության նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր:

Նախագծի համահեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջարկեց մինչև երկու ամիս ժամկետով հետաձգել նախագծի քննարկումը` հավելելով, որ ամենայն հավանականությամբ համահեղինակների հետ քննարկումից հետո այն կհանեն շրջանառությունից: Հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը հույս հայտնեց, որ նման նախաձեռնությանկարիք չի լինի:

Ըստ նախագծի` ժամանակավոր անաշխատունակ ճանաչվելու դեպքում պատգամավորները կարող են նախապես տեղեկացնել իրենց քվեարկության մասին` թողնելով այն հավաստող գրավոր փաստաթուղթ: Սահմանադրությունը նման լիազորությամբ օժտում է միայն գործուղված պատգամավորներին: Եթե պատգամավորն առողջական խնդիր ունի և դա փաստող բժշկական տեղեկանք է ներկայացնում, ապա ԱԺ աշխատակազմը վերջինիս բացակայությունը համարում է հարգելի և աշխատավարձից պահումներ չեն արվում, սակայն պատգամավորն այդ իրավիճակում չի կարող իր քվեարկության մասին նախապես հայտնել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը նման հնարավորություն չի ընձեռում:

Չնայած նախագծի հեղինակման շարժառիթը կորոնավիրուսային իրավիճակն էր, որպեսզի համավարակի պատճառով խորհրդարանի աշխատանքները չխոչընդոտվեն, սակայն նախագծում արտացոլվել էր առհասարակ ժամանականավոր անաշխատունակության մասին եզրույթը: Պատգամավորներից շատերը, այդ թվում՝ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը մտահոգություն էին հայտնել, որ նման տեսքով ներկայացված նախագիծը կարող է չարաշահումների տեղիք տալ: Նախագիծն ուղարկվել էր գրավոր առաջարկների փուլ, որից հետո հեղինակներն այն շրջանառությունից հանելու եզրահանգման են եկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter