HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Նեմեցը առաջադրվելու է

ԱԺ գործող պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո), որ նախորդ շաբաթ տեղի ունեցած ասուլիսում հայտարարել էր ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին, այսօր կամ վաղը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Ավանի թիվ 1 ընտրատարածքում: Երեկ այս մասին «ՀԺ» թղթակցին հայտնել է ԱԺ մեկ այլ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո):

Նախորդ շաբաթվա ասուլիսում Ռ.Հայրապետյանն ասել էր, որ պատգամավորի թեկնածու չի առաջադրվելու, և այդ մտադրությունից իրեն կարող է ետ համոզել միայն Սամվել Ալեքսանյանը: «ՀԺ» թղթակիցն էլ Ս.Ալեքսանյանից հետաքրքրվել էր՝ պատրաստվո՞ւմ է համոզել Հայրապետյանին: «Այո, պատրաստվում ենք: Որ տեսնեմ, կզանգեմ, հետո կասեմ՝ համոզել եմ, թե չեմ համոզել»,- ասել էր նա:

Երեկ Ալեքսանյանը «ՀԺ» թղթակցին զանգել-ավետել է, որ իրեն հաջողվել է կատարել առաքելությունը, այսինքն՝ Հայրապետյանին համոզել, որ մեծամասնականով առաջադրվի:

Այս լուրի կապակցությամբ երեկ «ՀԺ» թղթակիցը փորձել է պարզաբանումներ ստանալ ՀՖՖ նախագահի օգնական Արայիկ Մանուկյանից, որը, սակայն, հրաժարվել է որևէ մեկնաբանությունից:

Այնուամենայնիվ, առայժմ դժվար է գնահատել այս տեղեկության լրջությունը: Բայց եթե Ռուբեն Հայրապետյանն իրոք առաջադրվելու է, սա պիտի անի միայն ու միայն Սերժ Սարգսյանի անձնական հրահանգով: Իսկ եթե Սերժ Սարգսյանը նման հրահանգ է տալիս Հայրապետյանին, նշանակում է՝ իր կուսակցության նախընտրական վիճակը համարում է աղետալի, որովհետև այսօրինակ քայլերով արձանագրում է եվրաընտրություններ անելու իր խոստման անիրագործելիությունը և մենթալիտետային մեթոդների անցնելու անխուսափելիությունը:

Նման որոշման պատճառը պարզ է. նորմալ ընտրությունների անցկացման պարագայում ՀՀԿ-ն ջախջախիչ պարտություն կկրի: Առնվազն, չի ունենա խորհրդարանական մեծամասնություն:

Մեկնաբանություններ (1)

Vardan
PATGAMAVOR DARNALU HAMAR ETE 1 MILLON DOL. EN TALIS UREMN @NTRAKASHARK@ PITI LINI MINIMUM 10000 DRAM..HUSOV EM AVANUM AJPES EL KLINI

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter