HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման 888 մլն դրամը կուղղվի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառմանը

«Կառավարության այս տարվա պետական բյուջեով հաստատված «Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման համար նախատեսված առկա ողջ չօգտագործված 888 մլն դրամը նախատեսվում է ուղղել  կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառմանը»,- այս մասին կառվարության սեպտեմբերի 3-ի նիստում զեկուցեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը։

Որոշման նախագծի ընդունումը բխում է կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը հաստատելու մասին» կառավարության որոշման պահանջներից, որի նպատակը` կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանն օժանդակությունն է:

Աջակցության միջոցառումը կազմված է 3 դրամաշնորհային  ծրագրերից՝ նորարարական, կայացած ընկերությունների և համաֆինանսավորման դրամաշնորհներից։

Նորարարական դրամաշնորհները նախատեսված են այն ընկերությունների համար, որոնք  գրանցվել են Հայաստանում վերջին 2 տարվա ընթացքում և ունեն գաղափարներ պրոդուկտներ ստեղծելու հետ կապված, այսինքն՝ ֆինանսավորվում է գաղափարից մինչև պրոդուկտ ստեղծելու պրոցեսը։

Կայացած ընկերությունների համար դրամաշնորհ նախատեսված է այն ընկերություններին, որոնք 2 տարուց ավել են գործում Հայաստանում, մատուցում են ծառայություններ և պատրաստ են ստեղծել պրոդուկտներ։

Համաֆինանսավորման դրամաշնորհը նախատեսված է այն տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք ներգրավվել են ներդրումներ, և դրամաշնորհի միջոցով դրանք կֆինանսավորվեն 100 %-ի չափով, բայց ոչ ավել քան 30 մլն դրամի չափով։

Նախատեսվում է շուրջ 61 դրամաշնորհների տրամադրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter