HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը Իվանյան համայնքից են, 1-ը՝ Մարտակերտ, 1-ն էլ Ստեփանակերտ քաղաքից են: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առայսօր, 299 մարդ նոր կորոնավիրուսային հիվանդությամբ են ախտորոշվել, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 56 քաղաքացի:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 261 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 11, 158 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter