
Նոր ձևավորվող պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց
Ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց: Որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 3-ի հերթական նիստում:
«Մեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ, որը պարեկային ծառայողի աշխատանքը էապես բարելավելու է, բացի այդ՝ պարեկային ծառայության հետ միասին առաջին եռամսյակում գործարկվելու է օպերատիվ կառավարման կենտրոն: Պարեկային ծառայությունն ունենալու է նոր զենքի տեսակ, որը ևս նախատեսվում է ձեռք բերել աշնան ընթացքում»,- հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել