HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրերի շնորհիվ տարեկան 81 միլիոն դրամ կխնայվի

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը` Եվրասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներով և կառավարության համաֆինանսավորմամբ իրականացրել է Ազատ գետից Մխչյանի պոմպակայանի 1-ին աստիճանի հեռացնող ջրանցքի և Բարձրունու ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ենթածրագրերը։

Ինչպես հաղորդում է ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունը, Մխչյանում կառուցվել է ջրընդունիչ կառուցվածք և մոնտաժվել է 1370մ երկարությամբ ապակեմանրաթելային խողովակաշար։ Կառույցի շահագործմամբ ինքնահոս եղանակով Մխչյանի հեռացնող ջրանցք կտեղափոխվի 690լ/վրկ ելքով դոտացիոն ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 1․7 մլն.կվտ/ժամ  էլեկտրաէներգիա՝ շուրջ 65 մլն.դրամ արժեքով։ Ներդրումը կազմել է 125.1 մլն.դրամ։

Մյուս ՝ Բարձրունու ինքնահոս ոռոգման համակարգի արդիականացման ենթածրագրով կառուցվել է ջրընդունիչ կառուցվածք և մոնտաժվել է 4960մ երկարությամբ պոլիէթիլային խողովակաշար. արդյունքում ինքնահոս եղանակով կոռոգվի 100 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 54,6լ/վրկ. ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 0,35 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ շուրջ 16 մլն.դրամ արժեքով։ Ներդրումը կազմել է 88.9 մլն․դրամ։

Նախարարությունը հիշեցնում է, որ Եվրասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող` «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում նախատեսված է իրականացնել  7 ենթածրագիր, ընդհանուր ներդրումը կազմում է 50 միլիոն դոլար։

Ծրագրի ավարտից հետո, ըստ նախարարության, Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվի 64.2 կիլոմետր ջրանցք, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի: Շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter