Հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրամիջոց ու զենք-զինամթերք․ ոստիկանության բացահայտումը
Ոստիկանությունը հայտում է, որ հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրամիջոց ու զենք զինամթերք։
«Հարուցված քրեական գործի շրջանակում մայրաքաղաքի Ղափանցյան փողոցի տներից մեկում կատարված խուզարկությանը մասնակցեցին նաև Արաբկիրի քննչական բաժնի ծառայողները, Արաբկիրի քրեական հետախույզներն ու ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շնավարժները:
40 և 37 տարեկան եղբայրներին պատկանող տնից ու բակից հայտնաբերվեցին մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու զենք-զինամթերք: Մասնավորապես` առգրավվել են 0,4 գրամ կոկաինի, 1,5 գրամ հերոինի, 8,4 գրամ ափիոնի, 5,8 գրամ մեթամֆետամինի և 554,8 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ, մոտ 1200 գրամ մեթադոնի դեղահաբեր, 5 միլիլիտր քացախաթթվի անհիդրիդի նմանվող զանգված, լորազեպամի՝ 29, տրամադոլի՝ 38, և պրեգաբալինի 15 հոգեմետ դեղահաբ:
Հարուստ էր նաև առգրավված զենք-զինամթերքի տեսականին: «Դեռինջեր» տիպի՝ երկու, «Պարմա» և նագան տիպի մեկական ատրճանակ, ինքնաձիգ, «ՌԳԴ» տիպի նռնակ, տարատեսակ 333 փամփուշտներ:
Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ: Եղբայրներից մեկը ձերբակալվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,– նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել