HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». զոհվել է գումարտակի հրամանատարը, որի կինը պետք է ծննդաբերի այս գիշեր

Ողբերգական դեպք է գրանցվել Տավուշի մարզի Կողբի տարածքում: Գումարտակի հրամանատար, 1977 թ. ծնված Արտակ Շահբազյանը «Վիլիս» ավտոմեքենայով Կողբի «Ղիասի քար» հանդամասի Կարմիր բլուր սահմանային տարածք է մեկնել հենակետում ստուգում անցկացնելու նպատակով, սակայն ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվել է ավտոմեքենայի մեջ:

«Հայացքի» ունեցած հավաստի տվյալներով՝ Արտակը երեկ դիմել է զորամասի հրամանատար Նորայր Ամիրխանյանին, որպեսզի իրեն թույլատրեն այդ օրը ծառայության դուրս չգալ, քանի որ կինը պետք է ծննդաբերի: Սակայն հրամանատարը մերժել է: Ճակատագրի բերումով, ցավոք, Արտակի որդին կծնվի նրա թաղման օրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter