HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նոր ուսումնական տարուն զուգահեռ 50-ից ավելի պահուստային ավտոբուս երթուղի դուրս կբերվի

Նոր ուսումնական տարուն զուգահեռ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է շահագործել պահուստային 50-ից ավելի ավտոբուս: Այդ ավտոբուսները պատկանում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին:

Այս մասին «Հետքին» հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ավտոբուսները երթուղի դուրս կգան, որպեսզի ուղևորները համավարակի պայմաններում պարտադրված չլինեն մարդաշատ հասարակական տրանսպորտով երթևեկել: Նշենք, որ սեպտեմբերի 15-ից բոլոր աշակերտների և ուսանողների համար բացվելու են դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները:

«Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Ավտոբուսներն աշխատանքային վիճակի են բերվում, որպեսզի ընդգրկվեն երթուղային ցանցում»,- նշեց Հակոբ Կարապետյանը:

Սակայն թե երբ պահուստային ավտոբուսները կշահագործվեն, դեռևս հստակ չէ: Քաղաքապետարանը նաև դեռ չի հայտնում, թե այդ ավտոբուսները որ երթուղին են սպասարկելու: Կարապետյանի փոխանցմամբ՝ դրանց շահագործման երթուղին որոշելու համար քաղաքապետարանում այժմ քննարկումներ են ընթանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter