
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կարանտինային ռեժիմի անցնելու նախագծերի փաթեթը
Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որը հնարավորություն է տալու չերկարաձգել արտակարգ դրության ժամկետը: Փաթեթն ընդունվեց 80 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է այսօր, երբ սպառվի գրավոր առաջարկների երեքժամյա ռեժիմը, ապա նախագծերը ստանան գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Այս փոփոխություններով հնարավորություն է տրվելու սահմանել կարանտին և կիրառել որոշ սահմանափակումներ` համաճարակային բռնկումները կանխելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել