HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիջիթեյն» ընկերությունը և Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիան միավորվում են սեղանի ֆուտբոլը զարգացնելու նպատակով

Սեպտեմբերի 3-ին «Դիջիթեյն» ընկերությունը և Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիան կնքեցին պայմանագիր՝ ազդարարելով երկարատև համագործակցության սկիզբը։

Համագործակցության նպատակն է՝ Հայաստանում և աշխարհում խթանել Արևմտյան Եվրոպայում ստեղծված «սեղանի ֆուտբոլ» մարզաձևը։

«Դիջիթեյն»-ն ու Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիան կաշխատեն միջազգային և տեղական մրցումներ կազմակերպելու, Հայաստանի ազգային հավաքական ստեղծելու, հայ մարզիկների վերապատրաստումը կազմակերպելու ուղղությամբ։

Ներկայում Հայաստանում սեղանի ֆուտբոլի զարգացումը շատ դինամիկ է ընթանում: Ինչպես և ցանկացած մեծ ձեռքբերում, այն սկսվել է մեկ քայլից, երբ 2013 թվականին Գոռ Ավետիսյանը Հայաստան բերեց առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլի սեղանը:

«Մենք ունենք լուրջ մարտահրավերներ այս մարզաձևի զարգացման ճանապարհին, սակայն ունենք նաև տեսլական՝ այն դարձնել մասսայական, Հայաստանում կազմակերպել միջազգային մրցաշարեր և Հայաստանը, ի դեմս ազգային հավաքականի (որն առաջիկայում ծրագրում ենք ստեղծել), ներկայացնել միջազգային մրցաշարերում»,– նշել է Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գոռ Ավետիսյանը:

«Դիջիթեյն»-ը նաև, օգտագործելով իր ռեսուրսները, կաջակցի ՀՍՖՖ-ին մարզիկներ վերապատրաստելու և նրանց մասնակցությունը միջազգային մրցաշարերին ապահովելու հարցում։ Հատկանշական է, որ մինչ այս սեղանի ֆուտբոլի միջազգային մրցումներում Հայաստանը ներկայացված չի եղել։ Այս համագործակցությունը մարզաձևի սիրահարներին հնարավորություն կտա մրցմանը մասնակցել հենց հայկական դրոշի ներքո։

«Դիջիթեյն»-ն ու ՀՍՖՖ-ն նաև ծրագրում են առաջիկայում հիմնադրել «սեղանի ֆուտբոլ» մարզաձևի դպրոց, որտեղ հետաքրքրվողները կհմտանան և կստանան պրոֆեսիոնալ վերապատրաստում։

«Դիջիթեյն»-ը, ունենալով մարզաձևի իր տեսլականը, միավորեց Հայաստանում սեղանի ֆուտբոլով հետաքրքրվող անձանց։ Մրցաշարի տեսքով մեծ հանդիպում կայացավ, իսկ հետո հանդիպումը դարձավ երկարատև համագործակցության սկիզբ։

Գոռն իր խոսքում նշում է. «Տեղի ունեցավ այն, ինչը միշտ հանդիսացել է մեծ գործերի հիմք. երկու միանման աշխարհայացք և տեսլական հանդիպեցին իրար, և սկիզբ դրվեց երկարատև համագործակցության՝ Հայաստանում սեղանի ֆուտբոլի զարգացման նպատակով. համագործակցության, որը կապում է սպորտը և նորագույն տեխնոլոգիաները, ստեղծում է նոր արդյունք՝ անցյալից եկող և դեպի ապագա գնացող»:

«Դիջիթեյն»-ի գործառնական տնօրեն Հարություն Վարդանյանը նշել է. «Մեծ պատիվ է լինել Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործընկերը։ Մենք վստահ ենք, որ սա միայն առաջին քայլն է Հայաստանում սպորտի զարգացման և մեր գլոբալ նպատակին ընդառաջ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս։ Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի բեղմնավոր, և մենք պատիվ կունենանք մեկ տարի անց խոսելու այս օրվա մասին»:

Գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter