Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Մարտի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Այցի շրջանակներում պատվիրակությունը Հայաստանի գործընկեր Կանզաս նահանգում հանդիպումներ կունենա նահանգապետ Սեմ Բրաունբաքի, Սենատի նախագահ Ստեֆան Մորրիսի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Օ'Նիլի և Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի հետ:
Վաշինգտոնում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումները ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լեոն Պանետտայի, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դեվիդ Պետրեուսի, պաշտպանության քարտուղարի տեղակալ Ջոզեֆ ՄքՄիլանի, պետքարտուղարի տեղակալներ Ֆիլիպ Գորդոնի և Էնդրյու Շապիրոյի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում նախատեսված են նաև Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ Անգելա Քեյնի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի պետի պաշտոնակատար Դմիտրի Տիտովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել