HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայփոստ» ընկերությունն իջեցրել է ներհանրապետական առաքման սակագները

Հայաստանում  էլեկտրոնային առևտրով զբաղվող փոքր և միջին բիզնեսը խթանելու նպատակով «Հայփոստ» ընկերությունը ներկայացնում է գնային նոր հատուկ ակցիա ՀՀ և Արցախի տարածքում ցանկացած փոստային բաժանմունքից մեկ այլ բաժանմունք  առաքումների համար: Այս մասին տեղեկացնում է «Հայփոստ» ընկերության մամուլի ծառայությունը։ «Այսուհետ մինչև 3կգ քաշ ունեցող ծանրոցների առաքման գինը կլինի 200 դրամ, ակցիան կգործի մինչև հունվարի 1-ը:

Փոստային առաքանիների փոխադրման նոր լոգիստիկ լուծումների շնորհիվ «Հայփոստ» ընկերությունը  նաև կրճատել է ծանրոցների առաքման ժամանակահատվածը: Հայփոստի 850-ից ավել բաժանմունքների ընդգրկուն ցանցի միջոցով ներհանրապետական առաքման դեպքում ծանրոցն իր հասցեատիրոջ բաժանմունք կհասնի ավելի արագ:  Ծառայությունը հասանելի է Հայաստանի  և Արցախի բոլոր փոստային բաժանմունքներում, ինչպես նաև Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ: 

Լրատվամիջոցների հետ զրույցում «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ COVID-19-ով պայմանավորված՝ Հայաստանի ներքին շուկայում գրանցվել է էլեկտրոնային առևտրի կտրուկ աճ՝ մոտ 62%-ով: Կարծում եմ՝ այս գործընթացում մեծ դերակատարում են ունեցել համավարակի կանխարգելման միջոցառումները: Հայփոստը, լինելով փոստային կապի ազգային օպերատոր, իր ենթակառուցվածքով ծառայում է նաև պետական ռազմավարական խնդիրների իրականացմանը:  Սա նշանակում է, որ «Հայփոստ»-ի նման մեծ ընկերությունները, որոնք լուծում են նաև կորպորատիվ սոցիալական խնդիրներ, նման իրավիճակներում պետք է դառնան երկրում առևտրաշրջանառության ծավալների պահպանման և աճի խթանողը»»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Ոչ թէ ՀԱՏՈւԿ ԱՌԱՋԱՐԿ, այլ ՀԱՏՈԻԿ․․․․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter