HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այլ անձանց կողմից թմրանյութ պահելու և իրացնելու վերաբերյալ

«Նախաքննության ընթացքում ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 2 եղբայրներին պատկանող Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի  տներից մեկում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր քանակության՝ «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն», «Մարիխուանա», «Կոկային», «Կանեփի սերմեր», «Քացախաթթվի անհիդրիդ» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներմեծ քանակությամբ «Methadone», «Լորազեպամ», «Տրամադոլ 50 մգ», «Պրեգաբալին» տեսակի դեղահաբեր, «DERINGER» ապրանքանիշի 2 ատրճանակ, «АКСУ» տեսակի ինքնաձիգ, 2 հատ պահեստատուփ, «ТУЛЬСКИЙ» «1895» գրառումներով ատրճանակ, նռնակ, «PARMA» գրառմամբ ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտներով, ինչպես նաև մեծ քանակությամբ տարբեր տեսակի փամփուշտներ:

2020թ. սեպտեմբերի 2-ին եղբայրներից մեկը՝ ծնված 1983թ.,  ձերբակալվել է` Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 273-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են  քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մյուս անձանց շրջանակը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ», - նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter