HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ՝ «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնում. տուժել է 10 մարդ, որից 9՝ ԻԻՀ քաղաքացի

Մարտի 20-ին՝ ժամը 01.05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.31-ին, մարվել 01.35-ին: Հյուրանոցի երկրորդ հարկում այրվել է 4 սենյակ՝ գույքով և միջանցքը՝ մոտ 200 քմ մակերեսով:

Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն են տեղափոխվել Իրանի քաղաքացիներ՝ 1981 թ. ծնված Նարիման Սալենիպուրը, 1980 թ. ծնված Ալիռեզա Մինային և 1982 թ. ծնված Ահմեդ Փոլադբուզը:

1987 թ. ծնված Նատիսե Քոնզադին, 1980 թ. ծնված Զահրո Ասադը, 1988 թ. ծնված Նազդե Նեմալը, 1981 թ. ծնված Գարիուսի Մարիամը, 2002 թ. ծնված Հուսեին և 2008 թ. ծնված Ֆաթիմա Թայլիները և ՀՀ քաղաքացի, 1978 թ. ծնված Վահե Միրաքյանը ծխահարվել են:

Տեղում պարամեդիկների կողմից առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուժածները տեղափոխվել են «Արմենիա» և «Մուրացան» բժշկական կենտրոններ: Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter