HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրապատգամավորները պահանջում են Նավալնու թունավորման միջազգային հետաքննություն

Ավելի քան 100 եվրապատգամավորներ կոչ են արել անցկացնել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորման միջազգային հետաքննություն։ Այդ մասին նշվում է պատգամավորների ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, ինչպես նաև Գերմանիայի կառավարությանն ուղղված նամակում, որն այս պահին ԵՄ Խորհրդի նախագահող երկիրն է։ Նախաձեռնության հեղինակը Գերմանիայից ընտրված պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին է, որը նաև Ռուսաստանի հարցերով կանաչների խմբակցության փորձագետներից է։

Նամակում եվրապատգամավորները աջակցել են Ռուսաստանին ուղղված եվրոպական մի շարք երկրների կառավարությունների կոչերին՝ «անցկացնել ամբողջական և թափանցիկ հետաքննություն՝ Նավալնու թունավորման փաստով և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»։ «Այդուհանդերձ, մենք վատատես ենք այն հարցում, որ ռուսական իշխանությունները ի վիճակի են հետաքննել այդ հանցագործության իրական հանգամանքները և արդյոք ցանկանում են դա անել»,- նշվում է նամակի մեջ։ 

Եվրապատգամավորները հիշեցրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատների երկար ցանկի և անկախ լրագրողների մասին, որոնց նկատմամբ իրականացվել են հարձակումներ կամ սպանվել են։ «Ռուսական իշխանությունները պատասխանատվության չեն ենթարկել այդ հանցագործությունների իրական մեղավորներին։ Աննա Պոլիտկովսկայա, Ալեքսանդր Լիտվինենկո, Սերգեյ Սկրիպալ, Բորիս Նեմցով, Պյոտր Վերզիլով, Վլադիմիր Կարա Մուրզա. սրանք միայն մի քանիսն են այդ երկար ցանկից»,- ընդգծում են նամակի հեղինակները։

Եվրապատգամավորները Բորելին և Գերմանիային կոչ են արել «ՄԱԿ-ի կառույցների և Եվրոպայի Խորհրդի միջոցով հասնել Ալեքսեյ Նավալնու թունավորման միջազգային հետաքննությանը, որին հնարավոր է աջակցի Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը»։ Նամակում նաև նշվում, որ Ռուսաստանը որպես ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի առաջատար անդամ պարտավոր է «պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները և հետաքննել հանցագործությունները»։ Եվրապատգամավորները նաև կոչ են արել ԵՄ-ին ստեղծել պատժամիջոցների մեխանիզմ՝ մարդու իրավունքների խախտման դեպքերի համար։

Նամակի տակ ստորագրել է մոտ 120 պատգամավոր, որոնք ներկայացնում են Խորհրդարանի բոլոր խմբակցությունները։ Ինչպես հայտնի է Եվրախորհրդարանն ունի 705 անդամ։

Լուսանկարը՝  Եվրախորհրդարանի պաշտոնական կայք էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter