
Արցախում կորոնավիրուս է հաստատվել 2 հոգու մոտ
Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք: Վարակակիրներից 1-ը` նոր օջախ է, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից է:
Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ, իսկ մյուսը` Ստեփանակերտ քաղաքից է ում մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 304 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 222 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 11661 փորձանմուշի հետազոտություն:
Մեկնաբանել