HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11:17-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Արա Կ, ծնված 1964 թ), «Mercedes-Benz E-Class» (վարորդ՝ Վաղինակ Մ, ծնված 1986 թ.) և «ԳԱԶ-3308» (վարորդ՝ Հայկ Հ, ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա, իսկ «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան տարածքում: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Անուշ Կ-ն (ծնված 1989 թ), «ԳԱԶ-3308» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հայկ Հ-ն և ուղևոր Ռուբեն Վ-ն (ծնված 1989 թ) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, այնուհետև Անուշ Կ տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Հայկ Հ-ն և Ռուբեն Վ ՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, ուղղել «BMW» մակնիշի ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter