
Գյումրիում տոն էր․ հայրաքաղաքը իր օրն էր նշում (ֆոտոպատմություն)
Սեպտեմբերի 5-ին հանրապետության երկրորդ քաղաքի կամ ինչպես ընդունված է ասել, հայրաքաղաք Գյումրիի օրն էր։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Գյումրիում տոնական միջոցառումների մեծ մասը տեղի էր ունենում առցանց հարթակում, խորագիրն էլ՝ «Իմ սեր Գյումրի»։ Հակառակ դրան՝ Գյումրիի փողոցները այսօր մարդաշատ էին․ մարդիկ ուրախանում էին և նշում իրենց սիրելի քաղաքի օրը։ «Հետքը» լուսանկարների միջոցով ներկայացնում է, թե ինչպես է անցել տոնական օրը Գյումրիում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել