HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 20:04-ին Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել  Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Touareg» (վարորդ՝ Սամվել Հ․, ծնված 1978 թ.) և «Lovol 240c» (վարորդ՝ Կուռման Թ․, ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Lovol 240c» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Խաչատուր Մ․-ն (ծնված 1979 թ.) և Աբրահամ Ս․-ն (ծնված 1980 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սամվել Հ․-ին, ուղևոր Լևոն Ա․-ին (ծնված 1983 թ.) և «Lovol 240c» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս ևս հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Սամվել Հ․-ն մահացել է, իսկ մնացածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter