Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
ԱՀ առողջապահության նախարարության հայտնում է, որ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, 7-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, իսկ 1-ի մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 312 մարդու մոտ, որից 270- ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 40 մեկուսացված է 65 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 329 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11 990 փորձանմուշի հետազոտություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել