HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Գեղամասար համայնքի 17 դպրոցներից 8-ը հիմնանորոգման կարիք ունի, դպրոցների մեծ մասում չկա մշտական ջուր

Օգոստոսի 21-ին Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությունը հրապարակեց ուսումնական գործընթացի անցկացման ուղեցույց Covid-19 համաճարակի պայմաններում։ Ըստ ուղեցույցի ախտահանման վերաբերյալ կետի՝ դպրոցում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։ 

Գեղամասար համայնքի 17 դպրոցներից մեկում՝ Գեղամաբակում, զուգարան չկա, 9 դպրոց կոյուղի չունի։ Միայն երկու դպրոցում է գործում կենտրոնացված կոյուղի, իսկ վեց դպրոցում կոյուղին անհատական է, այսինքն՝ աշխատում է հորային տարբերակով։ Կոյուղի չունենալու կամ անհատական տարբերակի դեպքում նշանակում է, որ դպրոցում չկա նաեւ հոսող ջրով լվացվելու հնարավորություն։ 8 դպրոցում ջրամատակարարումն ընդհանրապես բացակայում է։ Մուլտիմեդիա պատմությանն ամբողջությամբ ծանոթացեք այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter