HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 315 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12181 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter