Շատին գյուղում շինության փլուզման հետեւանքով մեկ զոհ կա
Շատին գյուղում շինություն է փլուզվել։ Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։30-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այս մասին։
ԱԻՆ հաղորդմամբ՝ պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող շինության արտաքին պատից մոտ 15 քմ հատված, կա տուժած (Արմեն Հ․, ծնված 1984 թ․), ով Եղեգնաձորի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել