HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նավալնին դուրս է եկել արհեստական կոմայից

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Նավալնու առողջական վիճակը լավացել է, քաղաքական գործիչը դուրս է եկել արհեստական կոմայից։ Այդ մասին նշվում է Բեռլինի «Charite» կլինիկայի սեպտեմբերի 7-ին տարածած հաղորդագրության մեջ։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Նավալնուն աստիճանաբար անջատում են թոքերի արհեստական շնչառության ապարատից։ Բժիշկների խոսքերով՝ դեռևս վաղ է գնահատել թունավորման երկարատև հետևանքները։

Գերմանիայի զինված ուժերի հատուկ լաբորատորիան «Charite» կլինիկայի խնդրանքով իրականացրել է Նավալնու մեզի, արյան և մաշկի թունաբանական հետազոտություն։ Փորձագետները պարզել էին, որ Նավալնու մաշկի, մեզի և արյան մեջ առկա է «Նովիչոկ» խմբի թույն։ Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարարել էր, որ լաբորատորիայի եզրակացությունները կասկածի տեղիք չեն տալիս։

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ին վատացել էր Տոմսկ-Մոսկվա ինքնաթիռում։ Նա հոսպիտալացվել էր Օմսկում, իսկ երկու օր անց տեղափոխվել Բեռլինի «Charite» կլինիկա։ 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Նավալնուն անվանել է «հանցագործության զոհ» և Ռուսաստանից պահանջել բացատրություններ։ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները սպառնացել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Կրեմլն էլ հայտարարել է, որ չի տեսնում որևէ հիմնավորում՝ Ռուսաստանին առաջադրված մեղադրանքների հիմքում։

Լուսանկարը՝ EPA-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter